Թուրքիա 0 - 3 Իտալիա
- 0-1 Դեմիարալ 53 (ինքնագոլ)
- 0-2 Իմոբիլե 66
- 0-3 Ինսինիե 79
Եվրո-2020-ի բացման խաղում Իտալիայի հավաքականը վստահ՝ 3:0 հաշվով հաղթեց Թուրքիայի հավաքականին: Առաջին խաղակեսի ընթացքում իտալացիները մեծ առավելություն ունեին, սակայն դարպասը գրավել չկարողացան: Իտալացիների խաղային առավելությունը նկատելի էր հատկապես առաջին խաղակեսի վերջնամասում: Իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից չանցած 10 րեպե իտալացիները կարողացան բացել հաիվը և դրանից հետո ոչ մի հնարավորություն չտվեցին Թուրքիայի հավաքականին:
A խմբի մյուս Ուելս - Շվեյցարիա խաղը կկայանա հունիսի 12-ին ժամը 17:00-ին: