sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո-2020. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի հայտացուցակը:

Դարպասապահներ

Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ունաի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»)

Պաշտպաններ

Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Խոսե Գայա («Վալենսիա»), Էմերիկ Լապորտ, Էրիկ Գարսիա (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Դիեգո Լյորենտե («Լիդս»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»)

Կիսապաշտպաններ

Սերխիո Բուսկետս, Պեդրի (երկուսն էլ «Բարսելոնա»), Մարկոս Լյորենտե, Կոկե (երկուսն էլ «Ատլետիկո»), Տյագո Ալկանատա («Լիվերպուլ»), Ֆաբիան Ռուիս («Նապոլի»)

Հարձակվողներ

Դանի Օլմո («ՌԲ Լայպցիգ»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Ֆերան Տորես («Մանչեսթեր Սիթի»), Ադամա Տրաորե («Վուլվերհեմփթոն»), Պաբլո Սարաբիա (ՊՍԺ):

Լուիս Էնրիկեն հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի, չնայած նրան, որ հնարավորություն ուներ հայտավորել 26 խաղացողի: Հայտացուցակից դուրս են մնացել թիմի ավագ Սերխիո Ռամոսը և Մադրիդի «Ռեալի» մյուս բոլոր ֆուտբոլիստները:

 Իսպանիա, Եվրո-2020