sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Գոլազուրկ ոչ-ոքի Իսպանիա-Շվեդիա խաղում

Իսպանիա  0 - 0  Շվեդիա

Եվրո-2020-ի առաջին գոլազուրկ ոչ-ոքին եղավ: Խաղն անցավ Իսպանիայի հավաքականի առավելությամբ:

Իսպանացի ֆուտբոլիստներն իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան կատարել վերջին հարվածն ու դրանք գոլերի վերածել։

Շվեդները խաղի մեծ մասն անցկացրեցին պաշտպանությունում, միայն երկու անգամ կարողացան իրական գոլային պահ ստեղծել մրցակցի դարպասին, բայց վերջին հարվածը չստացվեց:

Իսպանիայի ու Շվեդիայի հավաքականներն այս ոչ-ոքիից հետո 1-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

3 միավորով առաջատարը Սլովակիայի հավաքականն է, որը 2-1 հաշվով հաղթել էր լեհերին:

2-րդ տուրում Իսպանիայի հավաքականն ուժերը կչափի լեհերի հետ, իսկ շվեդները՝ սլովակների:

 Իսպանիա, Շվեդիա, Եվրո-2020