sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո-2020. Անգլիայի հավաքականի հայտացուցակը

Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի համար:

Դարպասապահներ

Դին Հենդերսոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Սեմ Ջոնսթոն («Վեսթ Բրոմվիչ»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»)

Պաշտպաններ

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Բեն Չիլվել, Ռիս Ջեյմս (երկուսն էլ՝ «Չելսի»), Կոնոր Կոուդի («Վուլվերհեմփթոն»), Հարի Մագուայր, Լյուկ Շոու (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Թայրոն Մինգս («Ասթոն Վիլա»), Ջոն Սթոունզ, Կայլ Ուոքեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպիե («Ատլետիկո»)

Կիսապաշտպաններ

Ջուդ Բելինգեմ, Ջեյդոն Սանչո (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Գրիլիշ («Ասթոն Վիլա»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Մեյսոն Մաունթ («Չելսի»), Կելվին Ֆիլիպս («Լիդս»), Դեկլան Ռայս («Վեսթ Հեմ»), Բուկայո Սակա («Արսենալ»)

Հարձակվողներ

Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Էվերթոն»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Ռահիմ Ստեռլինգ («Մանչեսթեր Սիթի»):

Վերջնական հայտացուցակից դուրս են մնացել Աարոն Ռեմսդեյլը («Շեֆիլդ Յունայթեդ»), Բեն Գոդֆրին («Էվերթոն»), Բեն Ուայթը («Բրայթոն»), Ջեսի Լինգարդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջեյմս Ուորդ-Պրոուզը («Սաութհեմփթոն»), Օլի Ուոտկինսը («Ասթոն Վիլա») և Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ»):

Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ կայացած բուժզննումը հաստատել է, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ստացած ազդրի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Եվրո-2020-ին, ուստի կվերադառնա «Լիվերպուլ»՝ ապաքինման գործընթացը շարունակելու համար:

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կորոշի՝ ով պետք է փոխարինի պաշտպանին միայն Ռումինիայի հավաքականի դեմ կիրակի կայանալիք խաղից հետո:

 Անգլիա, Եվրո-2020