Անգլիա
1 - 0
Խորվաթիա
- 1 - 0 Ռահիմ Ստերլինգ 57
Խմբում ընդգրկված են նաև Չեխիայի ու Շոտլանդիայի հավաքականները, որոնց հանդիպումը կկայանա հունիսի 14-ին:
Առաջին խաղակեսում Անգլիան ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Ուոկեր-Ֆիլիպս համագործակցությունը եզրափակեց Ռահիմ Ստերլինգը: 61-րդ րոպեին Հարի Քեյնը մահացու դիրքից վրիպեց: Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին ու հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով:
Անգլիայի հավաքականն իր ակտիվում գրանցում է 3 միավոր, որով այս պահին միանձնյա գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը:
Խորվաթիայի հավաքականն առանց միավորի վերջին՝ 4-րդ հորիզոնականում է: