sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Իտալիան 11 մետրանոց հարվածաշարերով հաղթեց Իսպանիային ու դուրս եկավ եզրափակիչ

Իտալիա  1 - 1  Իսպանիա

  • 1-0 Կիեզա 60
  • 1-1 Մորատա 80
  • 11 Մետրանոցներ 4-2
  •  Լոկատելի  -   Օլմո
  •  Բելոտի  -   Մորենո
  •  Բոնուչի -  Ալկանտարա
  •  Բերնարդեսկի -  Մորատա

Եվրո-2020-ի կիսաեզրափակչի առաջին խաղում Իտալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարերով հաղթեց Իսպանիայի ընտրանուն ու դուրս եկավ եզրափակիչ:

Լոնդոնի «Ուեմբլիում» ընթացող խաղի առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ խաղակեսում թիմերն աչքի ընկավ ավել արագ գործողություններով ու սուր գրոհներով: 61-րդ րոպեին Կիեզան դիպուկ հարվածով առաջ մղեց իտալացիներին: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Մորատան դուրս գալով հարվածային դիրք հավասարեցրեց հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում չարձանագրվեց:

Լրացուցիչ 30 րոպեներում նույնպես թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը և եզրափակչի առաջին մասնակիցը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարերով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս խաղում հուլիսի 7-ին կմրցեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:

 Իտալիա, Իսպանիա, Եվրո-2020