Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ջեյդոն Սանչոյի տրանսֆերն այս ամռան դեռևս ամենաթանկ գործարքն է: Անգլիայի հավաքականի 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի համար «կարմիր սատանաները» վճարել է 85 միլիոն եվրո: Սակայն այդ ցուցանիշը գերազանցելու համար ակումբները դեռ ժամանակ ունեն։
| Տրանսֆեր | Ֆուտբոլիստ | Գնորդը |
| 85.0 մլն | Ջեյդոն Սանչո | «Մանչեսթեր Յունայթեդ» |
| 60,0 մլն | Աշրաֆ Հակիմի | ՊՍԺ |
| 60.0 մլն | Ուպամեկանո | «Բավարիա» |
| 40,0 մլն | Իբրահիմ Կոնատե | «Լիվերպուլ» |
| 38,4 մլն | Էմիլիանո Բուանդիա | «Աստոն Վիլա» |
| 35.0 մլն | Ռոդրիգո դե Պաուլ | «Ատլետիկո» |
| 30.0 մլն | Պատսոն Դակա | «Լեսթեր» |
| 30,0 մլն | Դանիել Մալեն | «Բորուսիա» Դ. |
| 29,2 մլն | Ֆիկայո Տոմորի | «Միլան» |
| 25,0 մլն | Բրայան Հիլ | «Տոտենհեմ» |