sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Սանչոյի «Բորուսիայից» հեռանալը պաշտոնապես հաստատվեց

Կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն «Բորուսիայից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Գերմանական ակումբը պաշտոնապես հաստատել է 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հեռանալը, ում տրանսֆերի դիմաց «Կարմիր սատանաներից» փոխհատուցում կստանա առնվազն 85 միլիոն եվրոյի չափով:

Գործարքը կավարտվի, երբ Սանչոն բուժզննում կանցնի և երկարաժամկետ պայմանագիր կնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հաստատել է Սանչոյի տրանսֆերը և մեկնաբալ այն:

«Ջեյդոնի ցանկությունն էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը: Մենք շատ կցանկանայինք թիմում պահել նրան: Ուրախ չենք գործարքից ստացած գումարից, այլ տխուր այն փաստից, որ նա հեռանում է», - Վացկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Նախորդ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, խփել 16 գոլ ու կատարել 14 գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո:

 Ջեյդոն Սանչո, Բունդեսլիգա, «Մանչեսթեր Յունայթեդ», «Բորուսիա» Դ.