sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ գերմանական ակումբի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններովՙ «Մանչեսթեր Յունայթեդը» 85 միլիոն եվրոյով պայմանավորվել է ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, բոնուսների հաշվին գումարը կարող է աճել մինչև 95 միլիոն եվրո:

Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ համաձայնեցվել է պայմանագիրը մինչև 2026 թվականը:

Տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի բուժզննումից հետո:

Անցած մրցաշրջանում Սանչոն մասնակցել է 42 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում:

 «Բորուսիա» Դ., Բունդեսլիգա, Ջեյդոն Սանչո, «Մանչեսթեր Յունայթեդ»