Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան» հետաքրքրվում են Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի ծառայություններով, հաղորդում է Sport1-ի լրագրող Պատրիկ Բերգերը:
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբները ցանկանում էին ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն «Յուվենտուսը» մերժել է, քանի որ սկզբունքորեն չի պատրաստվում վաճառել նրան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» հրաժարվել է Կիեզային 100 միլիոն եվրոյի դիմաց վաճառել «Չելսիին» և «Լիվերպուլին»:
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Կիեզան «Յուվենտուսում» անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 15 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: