sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Վեյնալդումը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարեց Ջորջինիո Վեյնալդումի հետ պայմանագիր կնքելու մասին: Հոլանդացի կիսապաշտպանը փարիզյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ մինչև 2024 թվականը, և իր նոր թիմին կմիանա հուլիսի 1-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով:

«Լիվերպուլի» արդեն նախկին ֆուտբոլիստի հետ ցանկանում էր պայմանագիր կնքել «Բարսելոնան», որն ամեն ինչ համաձայնեցրել էր կիսապաշտպանի հետ: Օրեր առաջ, սակայն, ՊՍԺ-ն կապ հաստատեց Վեյնալդումի հետ ու ներկայացրեց անհամեմատ ավելի շահավետ առաջարկ: Վեյնալդումը Փարիզում կստանա տարեկան 10 միլիոն եվրո:

Ըստ միջազգային մամուլի՝ ՊՍԺ-ն շուտով կհայտարարի նաև «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերի մասին:

 Ջանլուիջի Դոնարումա, «Բարսելոնա», Ջորջինիո Վեյնալդում, «Լիվերպուլ», «Միլան», ՊՍԺ