sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Վարդան Բիչախչյանը՝ Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: «Արարատն» այս փուլում մրցելու է հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Վիճակահանության մասին կարծիք է հայտնել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

«Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Այս պահին մրցակցի մասին որևէ հստակ տեղեկատվություն չունենք։ Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այս պահից սկսած կսկսենք լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղերին»,- ասել է Բիչախչյանը։

Հիշեցնենք, որ «Ֆեհերվար»-«Արարատ» հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 15-ին։ 

 Կոնֆերենցիաների Լիգա, Վարդան Բիչախչյան, «Արարատ»