sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկը

Ֆուտբոլի Հայաստանի 30-րդ առաջնության երկրորդ տուրը կմեկնարկի օգոստոսի 6-ին: Առաջին խաղային օրը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկներից «Նորավանքը» կընդունի Երևանի «Փյունիկին», իսկ «Արարատ-Արմենիան» տնային հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ:

Հանգստյան օրերին կանցկացվեն «Ուրարտու» - «Սևան» և «Վան» - «Արարատ» դիմակայություններ:

Օգոստոսի 8-ին նախատեսված «Նոա» - «Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է, քանի որ Հայաստանի չեմպիոնը շարունակում է պայքարը եվրագավաթներում:  

Հիշեցնենք, որ 10 թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունը կանցկացվի 4 շրջանով (36 տուր):

Հայաստանի առաջնություն, 2-րդ տուր

Օգոստոսի 6

«Նորավանք» - «Փյունիկ»՝ ժամը 17:00-ին (Չարենցավանի քաղաքային ստադիոն)

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 19:00 (Ֆուտբոլի ակադեմիա)

Օգոստոսի 7

 «Ուրարտու» - «Սևան»՝ 20:00 («Ուրարտու» մարզադաշտ)

Օգոստոսի 8

«Վան» - «Արարատ»՝ 17:00 (Չարենցավանի քաղաքային ստադիոն)

 ՀՊԼ 2-րդ տուր