«Ուրարտու» 4 - 1 «Սևան»
- 0-1 Ռուդոսելսկի 24
- 1-1 Գրիգորյան 45+2
- 2-1 Պոլյակով 63
- 3-1 Իվու 78
- 4-1 Պոլյակով 80
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ տուրում Երևանի «Ուրարտուն» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ուժեղագույնների լիգայի նորեկ «Սևանի» նկատմամբ: Դաշտի տերերից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ռուս հարձակվող Օլեգ Պոլյակովը:
Հանդիպման առաջին հարվածը կատարեց Արթուր Դավթյանը, որը 41 տարի անց Հայաստանին օլիմպիական մեդալ էր պարգևել սպորտային մարմնամարզությունում։ Օրեր առաջ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր էր դարձել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հենացատկի վարժությունում: