sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Նորավանքը» 2:1 հաշվով հաղթեց «Փյունիկին»

«Նորավանք»  2-1  «Փյունիկ»

  •  1-0 Տեչիե 25
  •  1-1 Հովհաննես Հարությունյան 45+8
  •  2-1 Սերոբ Գրիգորյան 90+2

Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Նորավանքն» ընդունել է «Փյունիկին» ու հաղթանակ տարել։ Հանդիպումը կայացել է Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։ Սա Վայոց Ձորը ներկայացնող ակումբի առաջին հաղթանակն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։

Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացել են հենց «Նորավանքի» ֆուտբոլիստները՝ խփելով ակումբի առաջին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։ Խփած գնդակով աչքի է ընկել գանացի հարձակվող Նանա Տեչիեն։

Եղիշե Մելիքյանի թիմի կազմում պատասխան գնդակն առաջին կեսին ավելացված 8-րդ րոպեին հեղինակել է Հովհաննես Հարությունյանը՝ հավասարեցնելով հաշիվը։

Խաղավարտին՝ 90+2-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպան Սերոբ Գրիգորյանը անզգուշորեն գնդակն ուղարկել է սեփական դարպասն ու ապահովել Վահե Գևորգյանի թիմի հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «Նորավանքը» վաստակած 3 միավորով ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Փյունիկը» նույնքան միավորով երրորդ տեղում է։

 ՀՊԼ 2-րդ տուր, «Փյունիկ», «Նորավանք»