«Արարատ-Արմենիա»
3-2
ԲԿՄԱ
1-0 Մաիլսոն Լիմա 22
2-0 Արտեմ Ավանեսյան 28
3-0 Մաիլսոն Լիմա 46
3-1 Գրենիկ Պետրոսյան 53
3-2 Միքայել Միրզոյան 88
Արարատ-Արմենիան գոլառատ խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին ու միանձնյա գլխավորեց աղյուսակը
ՀՊԼ-ի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և 3-2 հաշվով հաղթանակ տարել։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Մաիլսոն Լիման՝ վերադարձից հետո իր առաջին գոլերը խփելով երևանյան թիմի կազմում, ևս մեկ գնդակ իր ակտիվում գրանցել է Արտյոմ Ավանեսյանը՝ երկրորդ խաղում անընդմեջ դառնալով գոլի հեղինակ։ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները բոլոր գոլերը հեղինակել են առաջին կեսում։
ԲԿՄԱ-ի կազմում երկրորդ խաղակեսում պատասխան գնդակները հեղինակել են Գրենիկ Պետրոսյանն ու Միքայել Միրզոյանը՝ 53-րդ և 88-րդ րոպեներին համապատասխանաբար։
Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած 6 միավորով գլխավորում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄԱ-ն, որը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, գտնվում է նախավերջին տեղում։