Լոնդոնի «Չելսին» Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար պատրաստվում է 150 միլիոն ֆունտ ստերլինգ (175 միլիոն եվրո) առաջարկել Դորտմունդի «Բորուսիային»:
Նշվում է, որ Հոլանդը «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Ֆուտբոլիստի անձնական պայմանները խնդիր չեն դառնա լոնդոնցիների համար։ Լոնդոնի «Չելսիի» ներկայացուցիչներն արդեն կապվել են ֆուտբոլիստի գործակալ Մինա Ռայոլայի հետ՝ քննարկելու նոր առաջարկը:
Ավելի վաղ «Չելսին» փորձել էր ձեռք բերել հարձակվողին՝ «Բորուսիային» առաջարկելով Թեմի Աբրահամի ծառայությունները և 73 միլիոն ֆունտ ստերլինգ: