sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Չելսին» Հոլանդի համար 70 մլն եվրո և Աբրահամին է առաջարկել «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»:

Լրագրող Էքրեմ Կոնուրի տեղեկություններով՝ լոնդոնցիները գերմանական ակումբին առաջին առաջարկն են արել նորվեգացու տրանսֆերի վերաբերյալ: Նրանք պատրաստ են գործարքի մեջ ներառել հարձակվող Թեմմի Աբրահամին և վճարել 70 մլն եվրո։

Հոլանդը «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը:

Անցած մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 41 հանդիպում, խփել է 41 գոլ և կատարել է 12 արդյունավետ փոխանցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան աշխատում է այլ ակումբ տեղափոխվելու ուղղությամբ։

 «Չելսի», «Բորուսիա» Դ., Թեմմի Աբրահամ, Էրլինգ Հոլանդ, Բունդեսլիգա