Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Champions Chess Tour-ի 7-րդ փուլի Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում՝ առավելության հասնելով հնդիկ գրոսմայստեր Բաշկարան Ադհիբանի նկատմամբ:
Հաջորդ 3 պարտիաներում հայ շախմատիստը հաշտություն կնքեց Պյոտր Սվիդլերի, Դեն Լիժենի և Սալեհ Սալեմի հետ: Մրցումների առաջին օրվա վերջին մրցախաղում Արոնյանը հաղթեց Դոմարաջու Գուկեշին:
Այսպիսով, մեկնարկային 5 տուրերում Արոնյանը վաստակեց 3,5 միավոր և Մագնուս Կառլսենի, Դին Լիժենի, Վլադիսլավ Արտեմևի ու Դանիլ Դուբովի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Վաղը կայանալիք 6-10-րդ տուրերում Արոնյանը հաջորդաբար կմրցի Մագնուս Կառլսենի, Էրիգայսի Արջունի, Անիշ Գիրիի, Սանթոշ Վիդիթի և Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ: