sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արոնյանը Chessable Masters մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Լևոն Արոնյանը դուրս է եկել Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Champions Chess Tour-ի Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլի արդյունքներով որոշվեցին 8 ուժեղագույն շախմատիստները, ովքեր կշարունակեն պայքարը հաջորդ փուլում:

Արոնյանը նախնական փուլում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 10,5 միավորով: Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Ավելացնենք, որ 11 միավորով նախնական փուլի հաղթող դարձավ ամերիկացի Ուեսլի Սոն:

 Լևոն Արոնյան