Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա շախմատիստն արդեն ներկայացվել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի շախմատիստ։ Վլադիմիր Հակոբյանն իր վարկանիշով (2638) ամերիկացի շախմատիստների մեջ զբաղեցնում է 12-րդ տեղը։
ԱՄՆ-ի 100 լավագույն շախմատիստների թվում են նաև գրոսմայստերներ Սամվել Սևյանը (5-րդ տեղ, 2660), Վարուժան Հակոբյանը (16-րդ տեղ, 2614) և Մելիքսեթ Խաչիյանը (53-րդ տեղ, 2481)։
Հիշեցնենք՝ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մոտ ժամանակներս նույնպես կտեղափոխվի ԱՄՆ։