Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչ առաջին մրցախաղում Լևոն Արոնյանը 2,5-1,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևին և գլխավոր մրցանակը՝ 30 հազար դոլար պարգևավճարը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց: Վաղը կայանալիք մրցակիցների երկրորդ մրցախաղում Արոնյանին բավարարում է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը:
Մրցակիցների առաջին մրցախաղում վճռորոշ եղավ 3-րդ պարտիայում սպիտակներով 25-րդ քայլին Արոնյանի տոնած հաղթանակը: Մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
3-րդ տեղի համար Մագնուս Կառլսենի և Դին Լիժենի մրցավեճում 2,5-1,5 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոնը: Վաղը կկայանա նրանց երկրորդ մրցախաղը: