sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կառլսենին և դուրս եկավ եզրափակիչ

Շախմատի Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը առավելության հասավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ:

Հայ գրոսմայստերը հաղթեց 3։1 հաշվով ու խաղը տեղափոխեց թայ-բրեյք, որտեղ հաղթեց 2:0 հաշվով։

Հիշեցնենք, որ առաջին օրն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։

Եզրափակչում հայ շախմատիսը կմրցի ռուս Վլադիսլավ Արտեմիևի հետ:

 Լևոն Արոնյան, Մագնուս Կառլսեն