sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Տոկիո-2020․ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարը կսկսի Արթուր Դավթյանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջինը կսկսի պայքարը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում։

Հուլիսի 24-ին Արթուր Դավթյանը հանդես կգա տղամարդկանց որակավորման փուլում։

Արթուր Դավթյանը Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնությունների ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր. Եվրոպական մարզական երկրորդ խաղերի չեմպիոն: Աշխարհի գավաթի խաղարկությունների երկրորդ և երրորդ մրցանակակիր։

Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին, ասպարեզ դուրս կգան Էլմիրա Կարապետյանը /10մ. ատրճանակ/ և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը /63 կգ/:

 Տոկիո-2020, Հովհաննես Բաչկով, Արթուր Դավթյան, Էլմիրա Կարապետյան