sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ։

Մեր բռնցքամարտիկը 4-1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել և դուրս եկել ՕԽ-ի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

 Տոկիո-2020, Հովհաննես Բաչկով