sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ

Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկ դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի ամենաբարձր հարգի մեդալի համար, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 56 կգ քաշային Արթուր Բազեյանը համառ պայքարում 3:2 հաշվով գեղեցիկ հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիսիլյովի նկատմամբ։

Եզրափակիչում է նաև  Ախուրյանի մարզադպրոցի սան 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ում մրցակիցը` մոլդովացի Անդրեյ Չիրյակովը վնասվածքի պատճառով ռինգ դուրս չի գա։ Եզրափակիչները կկայանան հունիսի 24-ին։

 Արթուր Բազեյան, Համբարձում Հակոբյան