Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի Մ22 առաջնությունում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Հայաստանի համար առաջին մեդալն ապահովել է 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը 1/4 եզրափակիչում հսկայական առավելությամբ գեղեցիկ հաղթանակ է տոնել Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Բազեյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի 1/4 եզրափակիչի ևս 3 մասնակից։