sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան

Տասներեք տարի անց եվրոպական ակումբային մրցաշարերի թիվը կրկին 3 է: ՈւԵՖԱ-ն դեռ 2018 թվականի դեկտեմբերին էր ներկայացրել նոր՝ Կոնֆերենցիաների լիգայի ստեղծման մասին, սակայն միայն հիմա՝ 2021-ին այն սկսեց: Մրցաշարը նոր հնարավորություններ է ստեղծելու հայկական թիմերի համար, որպեսզի կարողանան դուրս գալ եվրագավաթի խմբային փուլ:

Մրցաշարին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի 55 երկրի 184 թիմ, այդ թվում 46 ակումբ, որոնք մրցաշարին միանալու են Չեմպիոնների լիգայից կամ Եվրոպայի լիգայից դուրս մնալու դեպքում:

Նախապես ոչ մի թիմ չի ստանա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր. բոլորը պետք է որակավորման փուլերը հաղթահարեն: Որակավորման վերջին փուլը կոչվում է փլեյ-օֆֆ փուլ, որի մասնակիցները բաժանվելու են «չեմպիոնների ճանապարհի» և «հիմնական ճանապարհի»: «Չեմպիոնների ճանապարհում» են ընդգրկված լինելու այն թիմերը, որոնք Կոնֆերենցիաների լիգայում  հայտնվելու են Չեմպիոնների լիգայից ու Եվրոպայի լիգայից դուրս մնալու արդյունքում:

Որակավորման փուլը հաղթահարած 32 թիմերը բաժանվելու են 8 խմբերի, որոնցում ընդգրկված են լինելու 4-ական ակումբներ: Խմբերի հաղթողները 1/8 եզրափակիչի ուղեգիր կնվաճեն: Մյուս 8 ուղեգրի համար կպայքարեն խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը, ինչպես նաև Եվրոպա լիգայի խմբային փուլում երրորդ տեղը զգաղեցրած ակումբները:

Կոնֆերենցիաների լիգայի առաջին եզրափակիչը նախանշված է 2022 թվականի մայիսի 25-ին՝ Ալբանիայի Տիրանա քաղաքի «Նացիոնալ Արենայում»: Կոնֆերենցիաների լիգայի չեմպիոնը ստանալու է հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունք:

Խմբային փուլի հանդիպումները նախատեսվում է անցկացնել եվրագավաթային շաբաթների հինգշաբթի օրերին: Խմբային փուլից սկսած հանդիպումները կկայանան Երևանի ժամանակով 20:45-ին և 23:00-ին:

Ըստ կազմակերպիչների, Կոնֆերենցիաների լիգան պետք է թեթևացնի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի ծանրաբեռնվածությունը: Ինչպես նաև Եվրոպայի լիգան այլևս չի համարվի ցածրակարգ մրցաշար: Այս ձևաչափում քիչ հավանական է, որ ԵԼ-ին մասնակցող գրանդ ակումբները մրցեն ակնհայտորեն ավելի թույլ մրցակիցների հետ:

Ոչ թոփ ֆուտբոլային երկրի ակումբները, որոնք ներկայացնում են օրինակ՝ Սերբիան, Հունաստանը, Խորվաթիան և Հայաստանը, չեն կարող անմիջապես հայտնվել Եվրոպայի լիգայում, քանի դեռ եվրագավաթներում նրանց երկրների վարկանիշը չի բարձրացել:

Փոխարենը, այդ և այլ շատ երկրների թիմեր կկարողանան մրցել իրենց խաղամակարդակին ավելի մոտ թիմերի հետ և հաջողության հասնելու ավելի մեծ շանս կունենան: ՈւԵՖԱ-ի նոր ձևաչափի շնորհիվ առնվազն 34 երկրի թիմեր կխաղան եվրագավաթների խմբային փուլերում:

Բայց դա չի նշանակում, որ Կոնֆերենցիաների լիգայում կլինեն միայն ցածրակարգ ֆուտբոլային երկրների թիմեր: Եվրոպական թոփ առաջնությունների մի շարք ակումբներ անմիջապես հայտնվելու են Կոնֆերենցիաների լիգայում: Առաջիկա մրցաշարին մասնակցելու են Հենրիխ Մխիթարյանի «Ռոման», «Տոտենհեմը», «Ռենը», «Ֆեյենորդը», «Ռուբինը», «Սոչին» և ուրիշներ:

Որակավորման առաջին փուլի վիճակահանությունն արդեն կայացել է և հայտնի են հայկական թիմերի մրցակիցների անունները: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» մրցելու է ֆինլանդական «Կուպսի» հետ, բրոնզե մեդալակիր «Ուրարտուն»՝ սլովենական «Մարիբորի», իսկ VBET Հայաստանի գավաթը նվաճած «Արարատը»՝ հունգարական «Ֆեհերվարի» հետ:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:

 Եվրոպայի լիգա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների լիգա, Կոնֆերենցիաների Լիգա