«Ուրարտու» 0 - 1 «Մարիբոր»
- 0-1 Շտուրմ 85
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում ընդունել էր սլովենական «Մարիբորին»։
Հանդիպման առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց, թեև պետք է ընդգծել, որ առաջին րոպեներից շատ ակտիվ էին գործում մեր թիմի ֆուտբոլիստներն ու բազմաթիվ վտանգավոր պահեր էին ստեղծում մրցակցի դարպասին։
Երկրորդ կեսում ևս մեր թիմը շատ անգամ սպառնաց մրցակցին՝ ստեղծելով 100-տոկոսանոց գոլային պահեր, բայց այս անգամ գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ «Չես խփում դու, խփում են քեզ»․ 85-րդ րոպեին խառը իրադրությունում գոլի հեղինակ դարձավ Դանիել Շտուրմը և ընդհանուր դիմակայության 2-0 հաղթանակով իր թիմին դուրս բերեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ։