Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնությունն անցկացվելու է 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Կորոնավիրուսի համավարակը վերափոխեց աշխարհը, այդ թվում նաև՝ ֆուտբոլը. մրցաշարերի սկզբնական արգելքին փոխարինեց մարզադաշտերում երկրպագուների բացակայությունը: Այս արտառոց փաստն, անշուշտ, կամրագրվի ֆուտբոլային պատմության էջերում:
Արտառոց է նաև առաջնության ձևաչափի փոփոխությունը. սովորաբար այն անցկացվում էր ՈՒԵՖԱ-ի կողմից նախապես որակավորում ստացած մեկ երկրում, ապա նորամուծություն եղավ, երբ առաջնությունն անցկացվեց երկու երկրներում միաժամանակ, օրինակ՝ Բելգիայում և Հոլանդիայում: Իսկ հիմա մրցաշարին հետևելու ենք եվրոպական 12 քաղաքներում:
Այժմ անդրադառնանք մասնակից թիմերին: Սովորաբար նման խոշոր մրցաշարերում լինում են անակնկալներ՝ թե թիմերի առումով, թե խաղացողների: Այս մրցաշարն անմասն չի մնա այս ավանդույթից: Մեր կարծիքով, ըստ հավանականության, հաղթողի գլխավոր թեկնածուններն են.
Քանի որ այսպիսի մրցաշարերում անակնկալներն անխուսափելի են, կարող ենք կանխատեսել նաև, որ առաջնության հայտնություն կարող են դառնալ Նիդերլանդների, Իտալիայի և Դանիայի հավաքականները:
Նշենք, որ այս առաջնությանն առաջին անգամ մասնակցում են Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Սա արդեն կարելի է պատմության համար գրանցել որպես հիշարժան 3-րդ փաստ:
Իսկ մրցաշարի գլխավոր անակնկալը մատուցելու է համավարակը: Իսպանիայի հավաքականն էլ որպես օրինակ https://bit.ly/3zeJuSN: Ցանկացած պահի թիմը կարող է կորցնել կարևորագույն խաղացողին և հավակնորդից դառնալ հետնապահ:
Այնպես որ, որքան էլ ֆուտբոլը հետաքրքիր է թիմերի պատրաստվածությամբ և մարզիչների հնարամտությամբ, այս անգամ դրան գումարվում է ասիական ծագումով անկնկալը և 1 ամիս շարունակ մեզ պահելու է լարվածության մեջ:
Սպասենք և հետևենք իրադարձությունների զարգացմանն ու ընթացքին: