sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Իսպանիայի հավաքականում քովիդի 2-րդ դեպքն է գրանցվել

«Լիդսի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դիեգո Լյորենտեն դուրս կմնա ազգային թիմի հայտացուցակից՝ կորոնավիրուսով վարակի պատճառով: Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի (RFEF) մամուլի ծառայության հաղորդմամբ, «Լիդսի» խաղացողն արդեն լքել է ազգային ընտրանու մարզաբազան և կպահպանի ինքնամեկուսացումը:

Ավելի վաղ COVID-19- ը հայտնաբերվել էր Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի մոտ:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արդեն պահեստային կազմից հրավիրել է Ռաուլ Ալբիոլին, Ռոդրիգո Մորենոյին, Ֆորնալսին, Կառլոս Սոլերին, Բրաիս Մենդեսին ու Կեպա Արիսաբալագային: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսն էլ հայտարարել է, որ թիմում դեռ կարող է վարակը տարածվել:

 Եվրո-2020, Իսպանիա