«Ուֆա» 1-1 «Լոկոմոտիվ»
- 1-0 Իվանով 45+8
- 1-1 Լիսակովիչ 73
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի մեկնարկային խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվեց «Ուֆային» և միայն խաղի վերջնամասում կարողացավ խուսափել պարտությունից:
Նշենք որ «Լոկոմոտիվը» 1-ին խաղակեսի վերջին րոպեին մնաց 10 հոգով, դաշտից 2-րդ դեղին քարտի պատճառով հեռացվեց Բարինովը: Բացի հեռացվելուց նաև իր թիմի դարպասին բերեց 11 մետրանոց, որը անվրեպ իրացրեց Իվանովը:
Այս ոչ ոքիից հետո «Լոկոմոտիվը» վսատկեց 7 միավոր և դեռ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուֆան» վաստակած 1 միավորով 12-րդն է: