«Խիմկի» 1 -1 «Ռոստով»
- 0-1 Կամիլինչենկո 14
- 1-1 Գլուշակով 70
«Խիմկին» այսօր՝ օգոստոսի 8-ին, սեփական հարկի տակ ընդունել է «Ռոստովին» ՌՊԼ-ի 3-րդ տուրի շրջանակում: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Սա Յուրի Սյոմինի նորամուտի խաղն էր «Ռոստովի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Հանդիպման հաշիվը խաղի 14-րդ րոպեին բացել է Նիկոլայ Կոմլիչենկոն, բայց 70-րդ րոպեին «Խիմկին» հավասարեցրել է հաշիվը. Դենիս Գլուշակովն է անվրեպ իրացրել 11-մետրանոցը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Խորեն Բայրամյանը հյուրերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 69-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, «Խիմկիի» հայ կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը փոխարինման է մտել 90-րդ րոպեին, իսկ Արշակ Կորյանը մնացել է պահեստայինների նստարանին:
«Ռոստովն» առաջին 3 տուրից հետո 1 միավոր ունի իր ակտիվում, իսկ «Խիմկին»՝ 4: