«Դինամո» 2-1 ԲԿՄԱ
- 0-1 Էջուկե 8
- 1-1 Ֆոմին 58
- 2-1 Ֆոմին 73
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում հանդիպեցին Մոսկվայի 2 թիմերը՝ «Դինամոն» և ԲԿՄԱ-ն: Խաղի արդեն 8-րդ րոպեին հյուրերը հաշվի մեջ առաջ անցան և ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով: Սակայն 2-րդ կեսում դաշտի տերերը կարողացան նախ 11 մետրանոցով հավասարեցնել հաշիվը, իսկ հետո նաև առաջ անցնել հաշվի մեջ: Խաղն այդպես էլ ավարտվեց 2:1 «Դինամոյի» օգտին:
Այս հաղթանակից հետո «Դինամոն» 100 տոկոսանոց արդյունքով՝ 9 միվորով հավասարվեց «Ռուբինին» և «Զենիթին»: Այս երեք թիմները 3 տուրերում միավորների կորուստ չունեն: Իսկ ԲԿՄԱ-ն վաստակած 3 միավորով 9-րդն է: