«Ռուբին» 2-1 «Ախմատ»
- 0-1 Ուտկին 31
- 1-1 Խակշաբանովիչ 58
- 2-1 Յանկու 86
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ռուբինը» կամային հաղթանակ տարավ «Ախմատի» նկատմամաբ: Խաղի 31-րդ րոպեին հյուրերը կարողացան հաշվի մեջ առաջ անցնել:
Խաղի 53-րդ րոպեին «Ախմատը» մնաց 10 հոգով, դաշտից հեռացվեց Շելիան: Դրանից հետո նախ 58-րդ րոպեին տան տերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, իսկ խաղի 86-րդ րոպեին Յանկուի ինքնագոլի պատճառով «Ախմատ» պարտվեց:
Այս հաղթանակից հետո «Ռուբինը» 9 միավորով 2-րդն է, իսկ «Ախմատը» 3 միավորով 12-րդն է: