sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Goal-ի անդրադարձն Արսեն Զախարյանին

Goal.com հեղինակավոր ինտերնետային պորտալում հոդված է հրապարակվել Ռուսաստանի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին:

«Արսեն Զախարյան. ծանոթացեք փոթորկի միջոցով Ռուսաստանը նվաճած երիտասարդ հրաշագործին»,- հոդվածն այսպես է վերնագրել հեղինակավոր լրատվամիջոցը:

«Հեշտությամբ շրջանցելով մրցակիցներին, այնպես, կարծես նրանք գոյություն չունեն, գերազանց տիրապետելով գնդակին, խաղադաշտը տեսնելու հրաշալի ու գնդակին տիրապետելու գերազանց հմտություններով աճպարար Զախարյանն իսկական հաճույք է պարգևում իր խաղով:

Ու թեպետ շատ ցավալի է, որ նա հիվանդության պատճառով չի կարողանա մասնակցել ԵՎՐՈ 2020-ին, բայց Զախարյանը գոնե կկարողանա լավ հանգստանալ մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը: Կգա նրա ժամանակը հավաքականում: Նա հաստատ կփայլի հետագա մրցաշարերում»,- նշված է հոդվածում:

 «Դինամո», goal.com, Արսեն Զախարյան