sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Լինեկեր. Մբապեն կփոխարինի Ռոնալդուին, բայց ոչ Մեսիին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հարի Լինեկերը խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին: Փորձագետը ՊՍԺ-ի հարձակվողին համեմատել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի Լիոնել Մեսիի հետ:

«Կիլիանն արդեն պատրաստի համաշխարհային աստղ է։ Կարծում եմ՝ նա կկարողանա փոխարինել Ռոնալդուին, բայց ոչ Մեսիին։ Լեոն կարող է այնպիսի բաներ անել, որոնք այլ խաղացողներն ընդունակ չեն», - անգլիացու խոսքը մեջբերում է Goal.com պորտալը:

Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը մասնակցել է 31 հանդիպման, խփել է 27 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում:

 Կրիշտիանու Ռոնալդու, goal.com, Կիլիան Մբապե, Լեոնել Մեսի, Հարի Լինեկեր, ՊՍԺ