«Ռոստով» 0 - 2 «Դինամո»
- 0-1 Զախարյան 20
- 0-2 Տյուկավին 33
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս մրցել է «Ռոստովի» հետ։ Հանդիպումը կայացել է Դոնի Ռոստովի «Ռոստով Արենա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը խաղի 20-րդ րոպեին բացել է մոսկովյան ակումբի հայազգի հարձակվող Արսեն Զախարյանը՝ տուգանայինի մատույցներից կատարած ֆանտաստիկ հարվածով դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։18-ամյա ֆուտբոլիստը դարձել է ՌՊԼ նոր մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը։