«Ռոստովն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Յուրի Սյոմինի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանով․
«Մենք ողջունում ենք Յուրի Պավլովիչին մեր ակումբում և նրան հաջողություն ենք մաղթում մեր թիմի ղեկին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Սյոմինի վերջին ակումբը եղել է «Լոկոմոտիվը», որտեղից նա հեռացել է անցած տարի։
«Ռոստովի» նախկին գլխավոր մարզիչը Վալերի Կարպինն էր, որը հուլիսի վերջին գլխավորեց Ռուսաստան հավաքականը։ Մասնագետը պետք է համատեղեր աշխատանքները, բայց օրերս հեռացավ ակումբից՝ որոշելով կենտրոնանալ հավաքականի հետ իր աշխատանքի վրա։
Հիշեցնենք՝ «Ռոստովում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը։