sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Նաիր Տիկնիզյանը տեղափոխվեց «Լոկոմոտիվ»

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ, հայտնում է բանակայինների պաշտոնական կայքը։

22-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Ավարտված մրցաշրջանում նա 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Տիկնիզյանի պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը 1,8 մլն եվրո է գնահատում։ Ընթացիկ մրցաշրջանում նա ՌՊԼ-ի մեկ հանդիպման է մասնակցել՝ խաղալով հենց «Լոկոմոտիվի» դեմ (1-2)։

 Նաիր Տիկնիզյան, ԲԿՄԱ, «Լոկոմոտիվ», տրանսֆերներ