sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ժիրուն հրաժեշտ է տվել «Չելսիին»

Անգլիական «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն ուղերձով դիմել է մարզչական շտաբին և թիմակիցներին, բոլորին շնորհակալություն հայտնելով ակումբում միասին անցկացրած ժամանակի համար:

«Բոլոր «կապույտներին», իմ թիմակիցներին, մարզիչներին և ակումբին այս առանձնահատուկ պահերը միասին ապրելու համար ուզում եմ ասել շնորհակալություն: Սկսում եմ նոր ճանապարհ հեշտ ու երջանիկ սրտով: Մեր հաղթանակները Անգլիայի Գավաթում, Եվրոպայի Լիգայում և Չեմպիոնների Լիգայում հիանալի էին», - գրել է մարզիկը Twitter-ում:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ:

Նախորդ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 31 խաղի և բոլոր մրցաշարերում միասին խփել է 11 գնդակ:

 «Չելսի», Օլիվիե Ժիրու, «Միլան»