ՈւԵՖԱ-ն ԿՈՆՄԵԲՈԼ-ից երկու մայրցամաքների չեմպիոնների միջև Սուպերգավաթի հանդիպում անցկացնելու առաջարկ է ստացել:
Լրագրող Սեզար Լուիս Մերլոյի տեղեկություններով՝ խաղը կարող է կայանալ 2022 թվականին։ Այժմ կողմերը բանակցում են այդ հարցի շուրջ։
Հիշեցնենք, որ այս տարի Ամերիկայի Գավաթի հաղթող էր դարձել Արգենտինայի հավաքականը, իսկ Եվրոպայի չեմպիոն՝ Իտալիայի հավաքականը:
«Ալբիսելեստեն» մայրցամաքային առաջնության եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթեց Բրազիլիային, իսկ «Սկուադրա Աձուրան» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Անգլիային: