«Նոա» 1 - 0 ԿուՊՍ
- 1-0 Պոպովիչ 77
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղում «Նոան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ ֆիննական ԿուՊՍ-ի նկատմամբ։
77-րդ րոպեին երևանյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ: Հյուրերի կազմում գեղեցիկ ինքնագոլի հեղինակ դարձավ Անդրե Պոպովիչը: Վերջինս գնդակը սեփական դարպասն ուղարկեց գլխի հարվածով:
Խաղն ակտիվ սկսեցին երևանյան ակումբի ֆուտբոլիստները, սակայն հյուրերն արագորեն կարողացան գցել խաղի տեմպը: Ամենալուրջ պահը գրանցվեց 31-րդ րոպեին: Հյուրերի հարձակվողի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին:
Երկրորդ խաղակեսը նույնպես աչքի չընկավ սուր պահերով: Խաղակեսի սկզբնամասում հյուրերը նորից լավ շանս ունեին հաշիվը բացելու, սակայն մրցակցի ֆուտբոլիստի հարվածը նպաստավոր դիրքից բարձր ստացվեց:
Այսպիսով, «Նոան» հաղթեց դիմակայության առաջին խաղում: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Ֆինլանդիայում: