sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Շվեդիայի ընտրանուն

Շվեդիա  3 - 1  Հայաստան

  • 1-0 Ֆորսբերգ 16
  • 2-0 Դանիլսոն 34
  • 2-1 Բիչախչյան 64 
  • 3-1 Բերգ 85

Շվեդական Սոլնայում ավարտվեց Շվեդիայի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին առաջին պարտությունը կրեց վերջին 10 խաղում՝ 1-3 հաշվով։

Տանտերերը շատ ակտիվ սկսեցին խաղն ու արդեն հանդիպման 16-րդ րոպեին շվեդների կազմում հաշիվը բացեց Էմիլ Ֆորսբերգը։ Տուգանային հարվածից հետո սխալվեց մեր դարպասապահ Յուրչենկոն: 34-րդ րոպեին դաշտի կենտրոնում Անգուլոյի սխալ փոխանցումնից հետո հակագրոհի շնորհիվ տանտերերը նաև կրկնապատկեցին հաշիվը․ աչքի ընկավ Մարկուս Դանիելսոնը։ Հանդիպման 38-րդ րոպեին Շվեդիայի հավաքականը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայան Լարսոնի հարվածը hետ մղեց մեր ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։ Առաջին խաղակեսն ավարտվեց հօգուտ տանտերերի՝ 2-0։

Խաղի 64-րդ րոպեին մեր տղաները կարողացան ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը երկրորդ հարվածի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Սա Վահանի առաջին գոլն էր ազգային հավաքականի կազմում։ Սակայն ավելին մեր հավաքականի ֆուտբոլիստներին անել չհաջողվեց, և երկրորդ խաղակեսում Վահանի գոլը եղավ միակ արդյունավետ գործողությունը մեր ֆուտբոլիստների կողմից։

Փոխարենը շվեդները կարողացան այս խաղում խփել իրենց երրորդ գնդակը․ հանդիպման 85-րդ րոպեին աչքի ընկավ թիմի վետերան հարձակվող Մարկուս Բերգը։

 Հայաստանի ազգային հավաքական, Շվեդիա