sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ուկրաինան հաղթեց Շվեդիային և 1/4 եզրափակիչի ուղեգիր նվաճեց

Շվեդիա  1 - 2  Ուկրաինա

  • 0-1 Զինչենկո 27
  • 1-1 Ֆորսբերգ 43
  • 1-2 Դովբիկ 120+1
  • Հեռացում՝ Դանիելսոն 98, Շվեդիայի հավաքական

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի վերջին զույգի՝ Շվեդիայի ու Ուկրաինայի խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց ուկրաինացի ֆուտբոլիստ Զինչենկոն, ինչին շվեդները կարողացան պատասխանել միայն 43-րդ րոպեին․ աչքի ընկավ Ֆորսբերգը։ Թեև դրանից հետո հատկապես շվեդները մի քանի հարմար պահ ունեցան, բայց գնդակը համառորեն չէր հայտնվում ցանցում։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 99-րդ րոպեին Դանիելսոնը բաց ոտքով ընդառաջ գնաց Արտյոմ Բեսեդինին և կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Երբ թվում էր՝ ականատես ենք լինելու 11-մետրանոցների, վերջին պահին՝ լրացուցիչ ժամանակին ավելացված 1-ին րոպեին Արտյոմ Դովբիկը, որ խաղադաշտ էր դուրս եկել միայն 105-րդ րոպեին, մոտ տարածությունից՝ գլխի գեղեցիկ հարվածով գրավեց շվեդների դարպասն ու Ուկրաինայի հավաքականին դուրս բերեց քառորդ եզրափակիչ, որտեղ նրանց սպասում է Անգլիան։

Ի դեպ, դա Դովբիկի առաջին գոլն էր Ուկրաինայի հավաքականի կազմում։

 Ուկրաինա, Եվրո-2020, Ֆուտբոլ, Շվեդիա, գոլ