sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Տիգրան Բարսեղյանը բուժզննում է անցել իր նոր ակումբում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հաջողությամբ բուժզննում է անցել իր նոր ակումբում՝ «Սլովանում», տեղեկացնում է Vesti.kz-ը:

Սպասվում է, որ առաջիկա ժամերին Բարսեղյանը պայմանագիր կկնքի Սլովակիան ներկայացնող ակումբի հետ, որը գլխավորում է «Կայրաթի» նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը: Հաղորդվում է, որ «Սլովանն» «Աստանային» Բարսեղյանի տրանսֆերի դիմաց կվճարի 2.5 միլիոն եվրո:

«Սլովանը» նախորդ մրցաշրջանում դարձել է Սլովակիայի չեմպիոն և հիմա խաղում է Չեմպիոնների լիգայում, որտեղ արդեն հաղթահարել է որակավորման առաջին փուլը:

Բարսեղյանն «Աստանայում» խաղում էր 2020 թվականից: Ղազախստանի առաջնությունում նա մասնակցել էր 18 խաղի ու դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

 «Սլովան», Հայաստանի ազգային հավաքական, Տիգրան Բարսեղյան