sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ֆրանսիան հաղթեց Բուլղարիային

Ֆրանսիա  3-0  Բուլղարիա

  • 1-0 Գրիզման 29
  • 2-0 Ժիրու 83
  • 3-0 Ժիրու 90

Եվրո-2020-ից առաջ ազգային հավաքականները վերջին ընկերական խաղերն են անցկացնում:

Ֆրանսիայի հավաքականը 3-0 հաշվով առավելության հասավ Բուլղարիայի հավաքականի նկատմամբ: Դեշամի թիմից մեկ անգամ աչքի ընկավ Գրիզմանը, դուբլ ձևակերպեց Ժիրուն: 41-րդ րոպեին վնասվածք ստացավ հավաքական վերադարձած Կարիմ Բենզեման. առայժմ պարզ չէ վնասվածքի լրջությունը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի շրջանակում Ֆրանսիան F խմբում է ընդգրկված, որտեղ Դեշամի թիմը կմրցի Հունգարիայի, Գերմանիայի ու Պորտուգալիայի ընտրանիների հետ:

 Եվրո-2020, ընկերական խաղեր, Ֆրանսիա, Բուլղարիա