sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ֆրանսիան 11 մետրանոց հարվածաշարով զիջեց Շվեյցարիային

Ֆրանսիա  3 - 3  Շվեյցարիա

  • 0-1 Սեֆերովիչ 15
  • 1-1 Բենզեմա 57
  • 2-1 Բենզեմա 59
  • 3-1 Պոգբա 75
  • 3-2 Սեֆերովիչ 81
  • 3-3 Գավրանովիչ 90
  • Չիրացված 11մ  (Շվեյցարիա) Ռոդրիգես 55
  • 11 մետրանոցներ
  • 0-1 Գավրանովիչ
  • 1-1 Պոգբա
  • 1-2 Շեր
  • 2-2 Ժիրու
  • 2-3 Ականջի
  • 3-3 Տյուրամ
  • 3-4 Վարգաս
  • 4-4 Կիմպեբե
  • 4-5 Մեհմեդի
  • 4-5 Մբապե (Չիրացված)

Ֆրանսիայի հավաքականը Բուխարեստում կայացած խաղում 11 մետրանոց հարվածաշարերով զիջեց Շվեյցարիայի հավաքականին ու դուրս մնաց Եվրո-2020-ին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով:

15-րդ րոպեին Սաֆերովիչը գլխի հարվածով առաջ մղեց շվեյցարցիներին: Երկրորդ կեսի սկզբնամասում շվեյցարացիները լավ շանս ունեին զարգացնելու հաջողությունը, սակայն Ռիկարդո Ռոդրիգեսը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:

Ընդամենը երկու րոպե անց Բենզեման հավասարեցրեց հաշիվը, ևս երկու րոպե անց «Ռեալի» հարձակվողը առաջ մղեց ֆրանսիացիներին: 75-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան, իսկ 6 րոպե անց «Բենֆիկայի» հարձակվողը դուբլ ձևակերպելով հաշիվը դարձրեց 3:2, իսկ 90-րդ րոպեին Գավրանովիչը հավասարեցրեց հաշիվը:

Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց: 11 մետրանոց հարվածաշարերում վճռորոշ պահին վրիպեց ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, ինչի արդյունքում շվեյցարացիները դուրս եկան քառորդ եզրափակիչ ու կմրցեն Իսպանիայի հավաքականի հետ:

 Եվրո-2020, Շվեյցարիա, Ֆրանսիա