sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Դեշամը կշարունակի գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Ղեկավարությունը վստահում է մասնագետին։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կմնա իր պաշտոնում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն։

«Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի Դեշամը։ Մեր միջև ոչ մի խնդիր չկա: Իմ և Դեշամի ցանկությունները համընկնում են: Երկուսս էլ ցանկանում ենք շարունակել համագործակցել: Հարգում եմ նրան, և կարծում եմ, որ նա նույն կերպ է վերաբերվում է ինձ և ֆեդերացիային», - Գրենի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ Առաջին անգամ մասնագետի հնարավոր հրաժարականի մասին խոսվել է Եվրո-2020-ից հետո, որտեղ Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պարտվեց և լքեց պայքարը։

 Դիդիե Դեշամ, Եվրո-2020, Ֆրանսիա