sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Ֆրանսիան հաղթեց Գերմանիային

Ֆրանսիա  1 - 0  Գերմանիա

  • 1-0 Հյումելս 29 (ինքնագոլ)

Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց գերմանացիների ֆուտբոլիստ Մատս Հյումելսը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։

Ֆրանսիայի հավաքականն այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցում է առաջին 3 միավորը, որով F խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է՝ հավելյալ ցուցանիշներով զիջելով Պորտուգալիայի ընտրանուն:

Գերմանիայի հավաքականը 3-րդն է, Հունգարիայի հավաքականը՝ 4-րդը:

Երկրորդ տուրում գերմանացիները կմրցեն պորտուգալացիների հետ, ֆրանսիացիները՝ հունգարացիների:

 Ֆրանսիա, Եվրո-2020, Գերմանիա